20 ՏԱՐԵԿԱՆ ԶԻՆՎՈՐԻ ԴԱԳԱՂ ԲԱՐՁՐԱՑՆԵԼԸ ԱՄԵՆԱԾԱՆՐ ԲԱՆՆ Է․․․Անհանր է սա դիտել առանց արցունքների😰😰 🙏🏻🙏🏻

POSTED BY: ADMIN 04.07.2019

Ասում են՝ սոցիալական վիճակը մի գրեք, որ մինուճար է՝ դա էլ մի գրեք, ծնողները թե ինչ վիճակում են՝ դա էլ մի գրեք։ Պարզապես ռոբոտի նման գրեք՝ զինվոր է զոհվել։ Բայց գոնե կարելի՞ է գրել, որ 20 տարեկան զինվոր է զոհվել։

Տեղին որոշում է․ Հայաստանից Արցախ մեկնողներին արգելվել է զորամասեր այցելելը, առավել եւս՝ «պոստեր»։ Մեր պատգամավորներից, պաշտոնյաներից շատերը, այն էլ Բանակում չծառայած, զինվորական համազգեստ են հագնում, բարձրանում դիրքեր, «սելֆիներ անում», հայրենասիրական ճառեր ասում ու նրանց թվում է, թե իրենց պարտքը կատարեցին հայրենիքի հանդեպ։

Բանակին նվիրված մարդը երբեք «սելֆի չի անի»։ Շարքային զինվորներից մեկի հետ զրուցում էի, ասաց՝ դիրքում հրացանը ձեռքիս նկարվեմ, որ ինչ, ու՞մ եմ ցույց տալիս․․․ Կամ ինչու՞ թշնամին պիտի իմանա, թե մենք ոնց ենք դիրքավորված։

Այսօր էլի զինվոր է զոհվել։ Ասում են՝ սոցիալական վիճակը մի գրեք, որ մինուճար է՝ դա էլ մի գրեք, ծնողները թե ինչ վիճակում են՝ դա էլ մի գրեք։ Պարզապես ռոբոտի նման գրեք՝ զինվոր է զոհվել։ Բայց գոնե կարելի՞ է գրել, որ 20 տարեկան զինվոր է զոհվել։ Որ մեր 20 տարեկանների շարքերը նոսրանում են։ Այդքանից հետո զինվորական համազգեստ հագնող և դիրքեր գնացողներին կարելի՞ է ասել՝ «արյան վրա, այն էլ 20 տարեկանի արյան վրա չեն փիառվում»։ Այդքան մտածում եք, գնացեք կանգնեք զոհի ծնողի կողքին։ 20 տարեկանի դագաղ բարձրացնելը ամենածանր բանն է։ Գնացեք, օգնեք։

Համայնքապետի խոսքով՝ Հայկը փոքր տարիքից օգնել է ընտանիքին. «Ընտանիքը սոցիալական շատ ծանր պայմաններում է ապրում, ճիշտ է այսօր շատերն են վատ վիճակում, բայց իրենց վիճակն շատ ավելի վատ է»,- ասաց համայնքապետը:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:

Նյութի աղբյուրը

lavinfo.com

2,183 просмотров всего, 1 просмотров сегодня

Be the first to comment on "20 ՏԱՐԵԿԱՆ ԶԻՆՎՈՐԻ ԴԱԳԱՂ ԲԱՐՁՐԱՑՆԵԼԸ ԱՄԵՆԱԾԱՆՐ ԲԱՆՆ Է․․․Անհանր է սա դիտել առանց արցունքների😰😰 🙏🏻🙏🏻"

Leave a comment

Your email address will not be published.


*